Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վիկտորիա Նուլանդի հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Վիկտորիա Նուլանդի հետ
28.09.2014 | 17:24

ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Նյու Յորքում հանդիպել է ԱՄՆ-ի պետքարտուղարի փոխտեղակալ Վիկտորիա Նուլանդի հետ։ Քննարկվել է երկկողմ հարաբերությունների տարբեր բնագավառներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։ Անդրադարձ է կատարվել հայ-ամերիկյան տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին, կարևորվել է երկու երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը։ Հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը և պետքարտուղարի փոխտեղակալը մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ։
Զրուցակիցներն անդրադարձել են միջազգային, տարածաշրջանային հրատապ հարցերին։

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ